Հրազդանում անձրևաջրերը լցվել են ավտոկայանատեղի ու շենքերից մեկի նկուղային հարկի սննդի կետ

Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա ջուր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում անձրևաջրերը լցվել են Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղի ու նկուղային հարկում գործող սննդի կետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ` պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր:
Ավտոկայանատեղիում ջրի բարձրությունը եղել է մոտ 30 սմ, իսկ նկուղային հարկում գործող սննդի կետում` մոտ 10 սմ: