Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան

Sputnik
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի տնտեսությունը 10 տոկոսով անկում է ապրել։
«Սակայն հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվել է 50 տոկոս»,-Մեծ Հայրենականից հետո Խորհրդային Հայաստանի տնտեսության մասին իր գիտական աշխատությունից մեջբերում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։
Ըստ պատմաբանի ուսումնասիրությունների` նախքան պատերազմը Հայաստանում գործում էր 400 ձեռնարկություն, իսկ 1945 թվականից հետո դրանց քանակը հասել է 600-ի։