Հայաստանն արդեն երկու ոսկի ունի ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ժիրայր Պետրոսյանը եզրափակրում հաղթել է ռումինացի մարզիկին, իսկ Գևորգ Բաղդասարյանը` ադրբեջանցի։
Sputnik
60 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն` սանդա ուշու տեսակում, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։
Ստոկհոլմում ընթացող մրցաշարի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է ռումինացի Լուկա Բոլեանին։
Նույն առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 52 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանն էլ դարձել է Մ17 Եվրոպայի չեմպիոն:
Նա եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Էլչին Մուրադովին։
Այսօր մրցաշարի եզրափակիչ փուլում կմենամարտեն ևս 7 հայ մարզիկ։