Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Սամվել Ղուկասյան
Սամվել Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2 տարի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,–գրել է նա։
Հիշեցնենք` Սամվել Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։