ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելը կլինի տնտեսական ինքնասպանություն. Թաթուլ Մանասերյան

Sputnik
Եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ անդամակցությունից, դա կլինի տնտեսական առումով ինքնասպանություն. Փաշինյանի բրյուսելյան այցին ընդառաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը`անդրադառնալով Արևմուտքից Հայաստանին ներկայացվելիք հնարավոր պահանջների մասին։
«Շատ լուրջ խնդիրներ են առաջանալու և՛պարենային անվտանգության, և՛ էներգետիկ անվտանգության, և՛ ֆինանսական անվտանգության տեսակետից, քանի որ տրանսֆերտները ՌԴ–ից մեր ՀՆԱ–ի ¼ մասն են կազմել 2022–ի տվյալներով»,– ասել է Մանասերյանը։
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն– ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման առանցքը ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է, ինչպես մինչև հիմա ներկայացվում էր, այլ Հայաստանի տնտեսությունը։
Այս մասին ապրիլի 2-ին լրագրողներին հայտնել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։