Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին. զոհեր կան

Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։
Sputnik
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիրիայի անվտանգության մարմիններին:
«Նախնական տվյալներով՝ ևս մեկ մարդ էլ տուժել է»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում Դամասկոսի ուղղությամբ հարձակումը, պայթյուններ են հնչել:
Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։