Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը

Քաղաքավիացիայի հաղորդմամբ՝ Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորները Երևան են տեղափոխվել այլ ինքնաթիռով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով SU1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել:
Քաղավիացիայից մեզ հետ զրույցում հավելեցին, որ ինքնաթիռի վերադարձի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։
Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորներին Երևան են տեղափոխել այլ ինքնաթիռով։