Հայկ Մարությանը նոր կուսակցություն կհիմնի, այն կկոչվի «Նոր ուժ»

Հայկ Մարության
Հիմնադիր համագումարը կանցկացնի մայիսի 1–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում նոր կուսակցություն կհիմնի։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։
Կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ», իսկ հիմնադիր կուսակցության համագումարը կանցկացվի մայիսի 1–ին։
Հիշեցնենք, Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու էր 2023-ի մայրաքաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ։
2024-ի փետրվարի 7–ին, երբ Հայկ Մարությանին ավագանու նիստում զրկեցին ավագանու անդամի մանդատից, ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա նաև ասել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրվի նոր կուսակցությունից, որը կստեղծվի մոտ ապագայում։