ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը «Կռունկներ» ակցիա է անցկացրել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Այցելուների թվում են եղել ինչպես դիվանագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ԱՊՀ երկրների հայրենակիցներ և ընկերներ, որոնք իրենց ցավակցությունն են հայտնում:
Sputnik
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մասնակցել է «Կռունկներ» հիշատակի ակցիային, որը նվիրված է Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» - ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութը։
Նշվում է, որ դեսպանատան հիմնական շենքի մոտ աշխատակիցները մոմերով փակցրել են «Սգում ենք» գրությունը: «Կռունկներ» երգի ներքո դեսպանատան աշխատակիցները, դիվանագետներն ու լրագրողները հարգանքի տուրք են մատուցել ահաբեկչության զոհերի հիշատակին: Դեպի երկինք թռչող կռունկների պատկերներն ուրվագծվել են դիվանագիտական առաքելության շենքի ճակատին։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ողբերգությունից հետո բոլոր օրերին դեսպանատուն շատ մարդիկ են գալիս, զանգեր են գալիս, նամակներ են գալիս աջակցության խոսքերով:
«Ցավակցությունների մեր գիրքը, որը մենք բացել ենք դեռ նախորդ օրը, ամբողջությամբ լրացված է, այնտեղ դատարկ էջեր չկան», - ասել է դիվանագետը՝ ընդգծելով, որ գրքում ավելի քան 120 գրառում է արվել:
Այցելուների թվում են եղել ինչպես դիվանագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ԱՊՀ երկրների հայրենակիցներ և ընկերներ, որոնք իրենց ցավակցությունն են հայտնում:
«Կռունկներ» ակցիայի մեկնարկը տրվել է մարտի 24-ին՝ հրդեհից ավերված «Կրոկուս Սիթի Հոլ»–ի շենքի դիմաց։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։
Դատարանը մարտի 25–ին որոշեց կալանավորել նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։