Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն զորքեր չեն ուղարկի Ուկրաինա. Շոլց

Այս հայտարարությունը հնչել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռուստաեթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի երկրներն իրենց զորքերն Ուկրաինա չեն ուղարկի։
«Ուկրաինայի տարածքում եվրոպական պետություններից կամ ՆԱՏՕ-ի երկրներից ուղարկված ցամաքային զորքեր և զինվորներ չեն լինի»,-նշել է նա:
Կանցլերն ընդգծել է, որ նման պայմանավորվածություն հենց սկզբից է գոյություն ունեցել, և որ Արևմուտքում այդ հարցի վերաբերյալ կարծիքը «շատ միասնական էր»:
ԵՄ–ն 50 մլրդ եվրոյի օգնության նոր ծրագրով Ուկրաինային առաջին 4.5 մլրդ եվրոն կվճարի մարտին
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ ԵՄ-ն պայմանավորվել է «խորը հարվածների համար իններորդ կոալիցիա» ստեղծել Ուկրաինային միջին և հեռահար հրթիռների մատակարարման համար: Նա նաև հայտարարել էր, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»: Նրա խոսքով՝ արևմտյան երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, սակայն առայժմ կոնսենսուսի չեն հասել: