Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ–ն` Թավրիզում հյուպատոսության բացման մասին

Իրանի իշխանությունները հայտնել են, որ Հայաստանի հյուպատոսության բացումը նախատեսվում է 2024 թվականի սկզբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ–ն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը հույս ունի, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին։
2023 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում մասնակցել են Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: