Ներդրումներ չեն արվել, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը սնանկացման եզրին է. Դավիթ Կարապետյան

Sputnik
Իմ գործընկեր Աստղիկ Սուքիասյանն իրականությունը պարզելու համար դիմել է հենց Դավիթ Կարապետյանին։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն պետի պաշտոնակատարն իր բացատրությունն ունի անանուն մեղադրանքներին։
«Քանաքեռ–Զեյթուն» ծննդատունը 4 տարի առաջ հավատարմագրային կառավարման է տրվել «ԴԵ ՎԻ ՍԱՆ» ընկերությանը, որը պարտավորվել էր 5 տարում 200 միլիոն դրամ ներդրում անել, բայց չի արել։ Հիվանդանոցն այժմ սնանկացման եզրին է։ Աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում և այժմ էլ բոյկոտում են։