Արցախի պաշտպանության նախկին փոխնախարարը պաշտոն է ստացել Հայաստանում

Սերգեյ Առստամյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խորհրդական։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քյարամյանը ստորագրել է նշանակման հրամանը։
Առստամյանը 1992 թվականից աշխատել է Արցախի պաշտպանության բանակում և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Եղել է ԼՂՀ հրետանային դիվիզիոնի ջոկի հրամանատար, հրետանային բրիգադի ռեակտիվ դիվիզիոնի հետախուզության պետ, հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոնի հրմանատար, Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար և այլն։
ՀՀ նախագահի` 2016 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II աստիճանի մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Արցախի նախագահը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է որպես վկա