Փաշինյանը հանդիպել է Լուազոյի հետ, խոսել առկա մարտահրավերների հաղթահարման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Премьер-министр Никол Пашинян встретился с председателем комитета по безопасности и обороне Европейского парламента Натали Луазо (18 февраля 2024). Мюнхен
Նիկոլ Փաշինյանն ու Նատալի Լուազոն
Նշվում է, որ քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։
«Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետը խոսել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը կարևորել է ՀՀ համար դժվարին պայմաններում ԵԽ կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցումն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերը։
Փաշինյանը ՄԱԿ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները
Նատալի Լուազոն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար, որը նրան հանձնել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։