ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր դրված չէ․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կգերակշռի զգացմունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր դրված չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ - ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։
«Երևանն այժմ քննարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիշյալ նստաշրջանի ընթացքում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել։ Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չկա», - ասել է Վասիլևը։
Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն արվել է ճնշման տակ:
«Շատ առումներով այս իրավիճակը ինչպես արևմտամետների ճնշման արդյունք է, այնպես էլ Հայաստանի ղեկավարության և բնակիչների հասկանալի էմոցիաների», - նշել է նա:
Հայաստանը դեռ չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը․ ԱԳ փոխարտգործնախարար
Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կգերակշռի զգացմունքներին։
ՀԱՊԿ-ին անդամակցում են 6 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: