ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Հասմիկ Պողոսյանից բռնագանձել շուրջ 1 մլրդ դրամ

Հասմիկ Պողոսյան
Դատարանին ներկայացված պահանջում ոչ միայն ՀՀ մշակույթի նախկին նախարարն է հիշատակվում, այլև նրան փոխկապակցված անձինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից բռնագանձել շուրջ 1 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հունվարի 25–ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98–րդ հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար,
567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել,
1 ձեռնարկությունում մասնակցություն,
3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք,
4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Հիշեցնենք` դեռ 2021-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գործը դատարան է ուղարկվել