Սուրեն Պապիկյանը մեկնել է Ղազախստան

Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով այսօր մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով է։
Հունվարի 11–ին էլ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ու «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» ընկերությունն բանակցություններ էին անցկացրել Երևանում։