Դեպի Ռուսաստան թռչող հնդկական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Dassault Falcon 10 ինքնաթիռ
Նախնական տվյալներով՝ չարտերային չվերթ իրականացնող ինքնաթիռում 6 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Աֆղանստանում հնդկական ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Տեղեկությունը հայտնում են հնդկական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռնային շրջաններում։ Կործանված ինքնաթիռը գրանցված էր Մարոկկոյում։
Ինչպես հայտնել են Ռոսավիացիայից, Աֆղանստանում կորած Falcon 10 ինքնաթիռը նախօրեին դադարել է կապի դուրս գալ և անհետացել ռադարների էկրաններից:
«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևորներ»,- հավելել են գերատեսչությունում:
Օդանավն իրականացնում էր չարտերային չվերթ Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ- Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով։
Աֆղանստանում մասնավոր ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը, նախնական տվյալներով՝ երկու շարժիչների խափանումը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ռոսավիացիան կապի մեջ է Աֆղանստանի և Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ, կործանված ինքնաթիռի որոնումները շարունակվում են։