ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ-ն և Նիկարագուան փոխգործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը Մանագուայում (Նիկարագուայի մայրաքաղաք) ստորագրել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը և Նիկարագուայի արդյունաբերության և առևտրի նախարար Խեսուս Բերմուդեսը:
«Նիկարագուան և ԵԱՏՄ պետություններն ավանդաբար ամուր կապեր ունեն և միանգամայն տրամաբանական է, որ հաշվի առնելով Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ գործընկերների հետ փոխգործակցության դրական օրինակները, մենք Նիկարագուայի կառավարության հետ ուղիղ երկխոսության ենք դուրս եկել», – հայտարարել է Գլազևը:
Կողմերը կհամագործակցեն մաքսային և տեխնիկական կարգավորման, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, սպառողների իրավունքների պաշտպանության քաղաքականության և այլ ոլորտներում։
Կողմերը կփոխանակվեն փորձով և տեղեկատվությամբ, պրոֆիլային հանդիպումներ և գործարար առաքելություններ կանցկացնեն:
Իր հերթին Բերմուդեսը և Նիկարագուայի նախագահի խորհրդական Լաուրեանո Օրտեգան ներկայացրել են հանրապետության տնտեսական ներուժը: Հետաքրքրություն է նկատվել ապրանքների ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ավելացման նկատմամբ, այդ թվում՝ միության բոլոր երկրներից։ Ներկայացվել են նաև Նիկարագուայում գործող ազատ զարգացման գոտիներում ԵԱՏՄ երկրներից բիզնեսի հնարավորությունները:
Նշենք, որ Նիկարագուան, ինչպես և Կենտրոնական Ամերիկայի մի շարք այլ երկրներ, ազատ առևտրի մասին համաձայնագիր ունեն ԱՄՆ-ի հետ (Dominican Republic-Central America FTA):