ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, գիշերը բեռնատարներ են շրջվել. տուժաներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 6-ին` ժամը 00։48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում, սակայն, պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ZIL» (վարորդ՝ Ս. Պ.) և «JAC» (վարորդ՝ Կ. Ֆ.) մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, «JAC» մակնիշի բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ում (6 հունվարի, 2024 թ)
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենաները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոկռունկի օգնությամբ ուղղել «ZIL» մակնիշի բեռնատարը: