Ճապոնիայում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որը գտնվում է գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևմտյան ափին: Տեղեկությունը հայտնում է TV Asahi-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզում՝ 10 կմ խորության վրա։ Այժմ իշխանությունները հայտարարել են երկրի հյուսիս-արևմտյան ափի ողջ երկայնքով ցունամիի սպառնալիքի մասին:
Ըստ նախնական կանխատեսումների՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի:
Ծովափնյա շրջանների բնակիչներն արդեն տարհանվել են։ Շինկանսեն երեք արագընթաց երկաթուղային գծերի սպասարկումը դադարեցվել է։