Պուտինն ու Փաշինյանը շփվելու լավ հնարավորություն կունենան Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Պուտինը դեկտեմբերի 25-26-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, որտեղ ներկա է գտնվելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, այնուհետև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում և առաջիկա միջոցառումների շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Պուտինը դեկտեմբերի 25-26-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, որտեղ ներկա է գտնվելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այնուհետև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Այսօր հայտնի դարձավ, որ վերոնշյալ միջոցառումներին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ է մեկնել նաև ՀՀ վարչապետը։