ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նրան ընդունել է Նիկոլ Փաշինյանը

Ալեքսեյ Օվերչուկն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և քննարկել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունների հարցերը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ալեքսեյ Օվերչուկը, Նիկոլ Փաշինյանը, Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը
ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2023–ին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը. Օվերչուկ