Ավտոբուսի վարորդը երթուղի դուրս գալուց առաջ բուժզննում է անցել.Հայկ Կոստանյան

Sputnik
Թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը Աբովյան փողոցում ընթացքի ժամանակ վատացել է, ինչի հետևանքով ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենաների։
Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը իմ գործընկեր Լիլիթ Դեմուրյանի հետ զրույցում վստահեցրել է, որ ավտոբուսի վարորդը երթուղի դուրս գալուց առաջ բուժզննում է անցել։