ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 7-13-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Երևանի կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 8-10-ը և 13-ին ազոտի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Հրազդան քաղաքում։ Դա եղել է դեկտեմբերի 5-ին։