Ռայիսին մտադիր է Պուտինի հետ քննարկել «Հյուսիս- հարավ» միջանցքի կառուցումը

Իրանի նախագահի խոսքով՝ քննարկվելու է միջանցքի շինարարությունն արագացնելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը կլինի: Այս մասին ՌԴ մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս – հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է»,-Իրանի առաջնորդի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
«Հյուսիս-հարավ»-ը ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստան սահմանից մինչև Վրաստան-Հայաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
Չաբահարից դեպի Հայաստան և Սև ծով ուղին կապահովի երկրներին արտաքին վտանգներից. Իրանի դեսպան