ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Պետությունները Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում են հայտնվում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամական երկրներ չկան։ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեզ համար ոչ բարեկամական երկրներ, ոչ բարեկամ ժողովուրդներ չկան։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են ընդունում, որոնք մենք գնահատում ենք որպես ոչ բարեկամական, և այդ կառավարությունները գրանցում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք` Լավրովը մասնակցում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպյեում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը: