Անաստասիա Դեմուրչյանին ՌԴ սպորտի վաստակավոր վարպետի կոչում է շնորհվել

Անապայի հայազգի բնակչուհին Ռուսաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալն է նվաճել 2023 թվականի մարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ազգությամբ հայ, Անապայի բռնցքամարտի դպրոցի 19-ամյա սանուհուն՝ Անաստասիա Դեմուրչյանին շնորհվել է ՌԴ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայից։
Դեմուրչյանը Ռուսաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալն է նվաճել 2023 թվականի մարտին։
Վլադիմիր Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանին
Պատվավոր կոչում շնորհելու հրամանը ստորագրել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը:
Հավելենք, որ Դեմուրչյանն աշխարհի, Ռուսաստանի չեմպիոն է, քաղաքային և տարածաշրջանային մրցումների բազմակի հաղթող: