Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ է ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է։ X-ի իր էջում տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ նախարարների 30-րդ խորհրդի նիստին»,- գրել է Բադալյանը։
ԱԳՆ խոսնակի տեղեկացմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հյուսիսային Մակեդոնիայում կլինի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը։
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: