ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան ռազմավարական բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել։ Տեղեկությունը X սոցցանցում հայտնել է Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիեն Լեկորնյուն։
Նախարարը գոհունակություն է հայտնել առանց միջուկային լիցքի Մ51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի հաջող արձակման կապակցությամբ:
Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը «ցույց է տալիս Ֆրանսիայի հրթիռային ուղղության գերազանցությունը»։
Նշենք, որ հրթիռը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ արձակումն իրականացվել է Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին խիստ համապատասխան: