Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Վարչապետ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում նախանշված նիստին։ Կրեմլն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման առնչությամբ։
▪️ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արաբական միացյալ էմիրություններում հանդիպել է այդ երկրի պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։
▪️ «Եվրամիությունը որոշել է ավելացնել Հայաստանում իր դիտորդների թիվը»,- հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
▪️ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից ավելի քան 2380-ն արդեն կնքել են աշխատանքային պայմանագրեր»․ կառավարության հումանիտար կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
▪️ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը և Տիգրան Պարսիլյանը երդմամբ այսօր ստանձնել են Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ։ Լևոն Քոչարյանը ներկայացնում է «Հայաստան», Տիգրան Պարսիլյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
▪️ Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Հակարիի ապօրինի անցակետից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանի կողմից 15 տարի ազատազրկելու դատավճիռը։
▪️ Դեկտեմբերի 4-ից 7-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում նախանշված է «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային ու բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
▪️ Ռուսաստանցի զբոսաշրջիկները ակտիվորեն պատվիրում են ուղևորություններ դեպի արտասահմանյան լեռնադահուկային հանգստավայրեր․ Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում․ հայտնում է ՌԴ տուրինդուստրիայի միությունը։
Sputnik Արմենիա, 106․0FM