Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին մեքենան մոտ 5 մ գլորվել է և կախվել դեպի ձորակը. կա տուժած

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik.Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհի 10–րդ կմ–ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ գլորվել և կախվել ձորակից. 51–ամյա վարորդ Վ․ Ա․–ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, վարորդին դուրս բերել արգելափակումից։
Տուժածը հոսպիտալացվել է։
Վթար «Երևան պարկի» մոտ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց