Կորեայի ձորը ավտոմեքենա է ընկել․ կա տուժած

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Այսօր ՃՏՊ է եղել Երևանի Կորեայի ձորում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է նոյեմբերի 10-ին, ժամը 09։20-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ․ Ղ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ սահել դեպի ձորակը»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը հոսպիտալացվել է։
Մեքենան ընկել է Կորեայի ձորը. վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։