ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան բանակին անհրաժեշտ է, որ Կոնգրեսը հավանություն տա 3,1 միլիարդ դոլարի հատկացմանը 155 միլիմետր տրամաչափի արկերի գնման և դրանց արտադրության ընդլայնման համար, քանի որ Ուկրաինա և Իսրայել ուղղվող սպառազինության մատակարարումների պատճառով պաշարները սպառվում են: Այս մասին գրում է «Reuters»–ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի գնումների և զինման հարցերի նախարարի օգնական Դուգլաս Բուշին։
Գործակալության տվյալներով՝ այժմ հարցումը քննարկվում է Կոնգրեսում։ Ֆինանսավորման հաստատման դեպքում գումարի կեսը կուղղվի արտադրական հզորությունների ընդլայնմանը, իսկ մնացած մասը՝ արկերի գնմանը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է արդիականացնել 155 միլիմետր տրամաչափի արկերի արտադրության ձեռնարկությունները կամ կառուցել նորերը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն պատրաստվում է մինչև 2025 թվականը 155 միլիմետր տրամաչափի արկերի արտադրության ամսական ծավալը հասցնել 100 հազարի:
Այդ տրամաչափի հրետանի են կիրառում ՆԱՏՕ-ի երկրները։