Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստ

Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը
Նշվում է, որ բացման խոսքով հանդես են եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը և Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը
Իսկ ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության պաշտպանության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման» մասին զեկույցով:
Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
ԵԱՏՄ անդամ երկրները մաքսատուրքերը ռուբլով կփոխանցեն. Պուտինը հրաման է ստորագրել