Թուրինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի դրոշակակիր, գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանն ամռանը տեղափոխվել է Հայաստան ՝ մարզաձևը հայրենիքում զարգացնելու մտադրությամբ։
Ինչպես է աշխատելու Ազրոյանի գեղասահքի դպրոցը, որը կբացվի առաջիկա օրերին Երևանում: Առաջիկա միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու ինչ շանսեր ունի Վիկտորյա Ազարյանը, որը գնացել է հոր հետքերով և այսօր գեղասահորդ Արթուր Գրուզդևի հետ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին Ազրոյանը կպատմի ասուլիսի ընթացքում։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։