ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր»,–ասվումէ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ժողովը բացվել է Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն հայոց կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Գարեգին Բ
© Photo : Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin