Մ23. ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել

Բրոնզե մեդալին մոտ էին նաև Կարեն Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը, սակայն երկուսին էլ չհաջողվեց հաղթել գոտեմարտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի համար առաջին մեդալն է վաստակել Շանթ Խաչատրյանը։
72 կգ քաշային կարգում նա մաքուր հաղթանակ է տոնել ղրղզ Ադիլխան Նուրլանբոկվի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ։
Բրոնզե մեդալին շատ մոտ էին նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ըմբիշներ՝ Կարեն Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը։
Մ23. Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզի համար
Սակայն 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 2։3 հաշվով զիջեց եգիպտացի Աշրաֆ Աբուելատային, իսկ 97կգ քաշային Հայկ Խլոյանը 3։5 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Լուկաս Լազոգիանիսին։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը քառորդ եզրափակիչում 5։1 հաշվով պարտության մատնեց եգիպտացի Ֆեկրի Էիսային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։