ԵՄ-ի նոր պատժամիջոցների դեպքում ՌԴ-ն կդիտարկի պատասխան ձեռնարկելու անհրաժեշտությունը․ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկո. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նշել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման նախորդ փորձը ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության նոր պատժամիջոցներին, եթե դրանք ընդունվեն, և կդիտարկվի պատասխան միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՝ մեկնաբանելով ԵՄ խորհրդակցությունները պատժամիջոցների 12-րդ փաթեթի շուրջ։
«Եթե ինչ-որ լրացուցիչ սահմանափակող միջոցներ ձեռնարկվեն, ապա Ռուսաստանը պատրաստ է դրանց և իր կողմից այդ պատժամիջոցները չեզոքացնելու քայլերը կձեռնարկի։ Անհրաժեշտության դեպքում կդիտարկի հակընդդեմ միջոցներ սահմանելու անհրաժեշտությունը», - ասել է նա:
Գրուշկոյի խոսքով ՝ Եվրամիությունը մշտապես նոր պատժամիջոցներ է փնտրում Ռուսաստանի դեմ, սակայն նախորդ փորձը ցույց է տալիս դրանց անարդյունավետությունը: