Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատը

Դատավորի մուրճիկ
Հուլիսի վերջին ադրբեջանցի ուժայինները Լաչինի միջանցքում առևանգեցին ԼՂ 69-ամյա բնակչին, ում Կարմիր խաչի մեքենայով դստեր ուղեկցությամբ տեղափոխում էին ՀՀ բուժհաստատություններից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական գործընթաց է սկսվել Բաքվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Պնդում են, որ գործով տուժված է ճանաչվել 59 մարդ։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը