Անհետ կորած 25-ամյա տղայի դին հայտնաբերվել է Վանաձորի արհեստական լճակում

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի արհեստական լճում հայտաբերվել է դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը երեկվանից որոնվում էր ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի կողմից՝ որպես անհայտ կորած: Նրա անհետ կորչելու մասին ոստիկանություն էր դիմել հայրը: Մահացածը 25-ամյա Գարիկ Խ.-ն էր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Լիճք գյուղի մոտակա ջրվեժից ջրափրկարարները դուրս են բերել 30–ամյա քաղաքացու դին