ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտում հորդառատ անձրևները չեն դադարում։ Դրա հետևանքով վտանգի ամենաբարձր` կարմիր մակարդակ է հայտարարվել։ Տեղեկությունը հայտում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ֆրանսիական Météo-France օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում` Twitter) արված գրառմանը:
Օդերևութաբանական ծառայության հրապարակած ինֆոգրաֆիկ քարտեզի համաձայն՝ Հերոյի դեպարտամենտում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։
Հյուսիսում գտնվող երկու հարևան դեպարտամենտներում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել։
Իսկ արևելյան երեք դեպարտամենտներում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ուստի հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ։