Շուշիի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել. ՊԲ–ն հերքում է

Հայ զինծառայողը դիրքերում. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Արցախի Շուշիի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի ոշրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–հայտնում են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն էր տարածել ՀՀ սահմանի հետ կապված։ ՀՀ ՊՆ-ն ուշ երեկոյան հայտնեց, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։