ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ստամբուլի բնակչության թիվը գերազանցել է 15 միլիոնը։ Այս մասին գրում է Sabah–ը։
Ինչպես հայտնում է պարբերականը, հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն` Թուրքիայի բնակչության թիվը վերջին մարդահամարի արդյունքներով գերազանցել է 84 միլիոնը։
«Առավել նշանավոր քաղաքը Ստամբուլն է։ Քաղաքի բնակչությունը գերազանցել է 15 մլն–ը, ընդ որում, Ստամբուլում բնակվող ավելի քան 13 մլն քաղաքացի գրանցված են երկրի տարբեր նահանգներում»,– ասված է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով` միայն 2 մլն 164 հազար 766 մարդ, որոնք ապրում են Ստամբուլում, պաշտոնապես գրանցված են որպես մեգապոլիսի բնակիչներ։
Վիճակագրության համաձայն` Ստամբուլում ավելի շատ բնակվում են Գիրեսուն (ավելի քան 494 հազար), Էրզրում (ավելի քան 442 հազար), Էրզինջան (ավելի քան 307 հազար), Կարս (ավելի քան 303 հազար) նահանգներում գրանցվածները։