ՌԷՊ միջոցների օգտագործման հմտություններ․ Իրանում զորավարժություններ են ընթանում

Իրանում զորավարժություններ են ընթանում
Զորավարժություններին մասնակցում են ԻԻՀ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Իրանի զինված ուժերը սկսել են Separ-e Hafezan-e Velayat 1402 մասշտաբային զորավարժությունները, որոնց ընթացքում մշակում են ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր միջոցների օգտագործման հմտությունները, հաղորդում է Mehr-ը:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները:
Բացի շարժական և ստացիոնար, ցամաքային և օդային ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից, զինվորականները զորավարժությունների ժամանակ օգտագործում են տարբեր ԱԹՍ-ներ, այդ թվում՝ միկրոանօդաչու թռչող սարքեր, անօդաչու կործանիչներ, ռադարներ, կիբեռտարածության մեջ գործելու համակարգեր: