ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Լուսին-25» ավտոմատ միջմոլորակային կայանն ընկել է Pontecoulant G 42-կիլոմետրանոց խառնարանի մեջ: Այս մասին տեղեկությունը հայտնել է ՌԳԱ Մ․Վ․ Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի (ИПМ) Telegram ալիքը:
Անկման վայրը հաջողվել է պարզել կայանի շարժման հետագծի մաթեմատիկական մոդելավորման միջոցով։ Պարզվել է, որ սարքն ընկել է Pontecoulant G 42-կիլոմետրանոց խառնարանը, որը գտնվում է Հարավային կիսագնդում՝ Պոնտեկուլան օղակի մոտակայքում:
Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Լուսին-25» կայանը բախվել է Լուսնի մակերեսին և կործանվելլ։ Սարքի հետ կապը կորել էր օգոստոսի 19-ին։ Կայանն արձակվել էր օգոստոսի 11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից, վայրէջքը պետք է տեղի ունենար օգոստոսի 21-24-ին։
Օգոստոսի 21-ին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը նշել է «Լուսին-25»-ի կործանման պատճառը: Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել շարժիչների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք պետք է շտկեին և սարքը դուրս բերեին նախավայրէջքային ուղեծիր: