Վրաերթ Գեղարքունիքում. հետիոտնը տեղում մահացել է

Վրաերթ. արխիվային լուսանկար
Ըստ լրատվամիջոցի` վարորդը բժիշկ է, աշխատում է «Մարտունի» բժշկական կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով 73 տարեկան տղամարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով օգոստոսի 1-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 73-ամյա Նվեր Կ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, և դեպքի վայր մեկնած «Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
ԶԼՄ–ն նշում է, որ վարորդը բժիշկ է, աշխատում է «Մարտունի» բժշկական կենտրոնում: Նա տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լանջիկ-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. տուժածներից 2–ը երեխաներ են