ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի դեմ մահափորձեր նախապատրաստելու գործով կասկածյալներին կալանավորելու որոշում է կայացրել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
Ընդհանուր առմամբ կալանավորվել է 7 անձ։
«Քննիչի միջնորդությունները անչափահաս քաղաքացիների՝ 2005 թվականին ծնված Գ.-ի, Ե.-ի, Ս.-Ի, 2006 թվականին ծնված Զ.-ի նկատմամբ, անչափահաս Ն.-ի, ինչպես նաև Միխայիլ Միխայիլի Բալաշովի, Եգոր Սերգեյի Սավելևի նկատմամբ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 213-ը հոդվածի երկրորդ մասով, բավարարվել են, խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև 14.09.2023 թվականը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Քրեական օրենսգրքի «խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ զենքի գործադրմամբ» հոդվածով մինչև յոթ տարի ազատազրկում է նախատեսվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են Մարգարիտա Սիմոնյանի ու Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերը։
Ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ։ Նրանք հաստատել են, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ` յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի վարձատրության դիմաց։