Ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցը կխաղա «Ուրարտու» թիմում

Ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցը. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ 2014/15 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցի հետ։
30-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել ուզբեկական «Բունյոդկոր» ֆուտբոլային ակումբից։
Նշենք, որ Մագիլևեցը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթ», Կազանի «Ռուբին», «Ռոստով», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։
Ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ 2014/15 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ 2016/17 մրցաշրջանում՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր։