FlyOne-ը հետաձգել է Երևան- Միլան չվերթը. պատճառը թռչունն է

Արխիվային լուսանկար
Օդանավի վայրէջքից հետո կատարված տեխնիկական զննման արդյունքում պարզ է դարձել, որ այն վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը թռչնի հետ բախման հետևանքով վնասվել է, ինչի պատճառով հետաձգվել է Երևան- Միլան չվերթը։ Այս մասին հայտարարություն է տարածել FlyOne Armenia ընկերությունը։
«Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է, և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը»,-նշված է հայտարարությունում։
Ընկերությունը հայտնում է, որ չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ավիաընկերությունը կհաղորդի լրացուցիչ։